Էլեկտրաէներգիայի մեծածախ և մանրածախ շուկայի ձևավորումը կհետաձգվի ևս 1 տարով. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է փոփոխություն կատարել 2017թ. իր որոշումներից մեկում, ըստ որի էլեկտրաէներգիայի մեծածախ և մանրածախ շուկայի ձևավորումը պետք է հետաձգվի ևս մեկ տարով՝ 2021թ. փետրվարի 1-ից մինչև 2022թ. փետրվարի 1-ը:
Էլեկտրաէներգիայի մանրածախ և մեծածախ շուկայի ձևավորումը հնարավորություն կտար էլեկտրաէներգիայի արտադրողներին և սպառողներին անմիջական պայմանագրեր կնքել և ունենալ ավելի ընդունելի սակագին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]