«Արսենը գնացել էր վիրավոր ընկերոջը փրկելու, ինքն էլ վիրավորվել էր ու մյուս ընկերոջ ձեռքերի մեջ մահացել». հերոսի դասընկերուհի. Aravot.am
18-ամյա Արսեն Մարտիկյանի զինվորական ծառայության երկու ամիսը դեռ չէր լրացել, երբ նա նոյեմբերի 1-ին զոհվեց Արցախում:
Այսօր լրացավ հերոսի հուղարկավորության 7-րդ օրը: Արսեն Մարտիկյանը ժամկետային զինծառայող էր, ծնվել է 2002 թվականի ապրիլի 17-ին՝ Շիրակի մարզի Հովունի գյուղում:
[url=https://www.aravot.am/2020/11/13/1151437/?fbclid=IwAR3ZSV3Ec2RvZW3wJJ-VpN14IJGauJh9fqm_SBtvKFtV-kSxvdfZDcEe2ms]Aravot.am[/url]-ի հետ զրույցում Արսենի հորաքրոջ աղջիկը, նրա դասընկերուհին՝ Լիլիթ Միրիջանյանն ասաց՝ հպարտ է, որ Արսենի հարազատն է, որ նրա դասընկերուհին է եղել, որ իր մանկությունն անցել է Արսենի հետ:
Նա հերոսին այսպես բնութագրեց. «Արսենը մեր փոքրիկ գյուղի ամենամեծ սրտով տղան էր: Մենք բոլորս հիշելու ենք իրեն որպես ժպտերես, բարի ու միշտ հաղթող տղա»:
Արսենն ընդունակ էր, խելացի, համատեղում էր ուսումն ու աշխատանքը ընտանիքին գոնե ինչ-որ բանով օգնելու համար: Նա երեք եղբայրներից միջնեկն էր:
Մեծ եղբայրը բանակից եկել էր, երեք օր անց նա էր մեկնել ծառայության:
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/11/13/1151437/?fbclid=IwAR3ZSV3Ec2RvZW3wJJ-VpN14IJGauJh9fqm_SBtvKFtV-kSxvdfZDcEe2ms]այստեղ[/url]