211652_close_icon
views-count25698 դիտում article-date 11:42 09-03-2016

Սմբատ Այվազյանը վաղը կդառնար 57 տարեկան. ո՞ր ընկերոջ կյանքը փրկելու համար է իր արյունը տվել, ովքե՞ր են տարիներ շարունակ նրա ծննդյան օրը նշել եւ հրավիրել իր համար կազմակերպված խնջույքին ու ավելին

Մարտի 10-ին ազատամարտիկ, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Սմբատ Այվազյանը կդառնար 57 տարեկան: Դեռ ուսանողական տարիներից նա երբեք իր ծննդյան օրը չէր նշել, այլ միշտ ընկերներն էին նախապես պատրաստվել եւ զանգ տվել, հրավիրել կոնկրետ վայր՝ նրա ծննդյան օրը նշելու համար: Բայց կյանքի բերումով վաղը նրա ընկերները եւ հարազատները հավաքվելու են Եռաբլուրում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա քույրը՝ Սուսաննա Այվազյանը: Նրա խոսքով, եղբայրը շատ հայրենասեր էր ու երազում էր Ղարաբաղն ազատագրված տեսնել, բայց նա ոչ միայն հայրենի հողի համար է պայքարել, այլեւ մարդկանց բարեկեցիկ ապրելու՝ լավ կյանքի համար: Երազում էր, որ բոլորին ապահով ապրելիս տեսներ: «Ինչքան անապահով կար իր շրջապատում, օգնում էր: Վատ ապրող մարդու համար պայքարում էր, որ նրան այդ վիճակից դուրս հաներ»,- ասաց Ս. Այվազյանը: Հարցին՝ եղե՞լ են դեպքեր, երբ ինչ-որ մեկի կյանքը փրկի, ասաց, որ դեպքերը շատ են, բայց մեկն առանձնացրեց. «Վարդան անունով մի ընկեր ուներ: Պատերազմի տարիներին վիրավորվում է եւ, երբ մահամերձ վիճակում Սմբատը նրան տեսնում է, իր արյունն է տալիս եւ Վարդանի կյանքը հաջողվում է փրկել: Այսպիսի դեպքերը շատ են թե պատերազմի տարիներին, թե դրանից հետո: Բացի այդ, Սմբատը ցանկացած առիթի միշտ առաջին հերթին հիշում էր իր մահացած ընկերներին: Մինչեւ նրանց կենացը չխմեր, ոչ մի միջոցառում չէր սկսվի եւ շարունակվի: Բոլորի ծնունդները հատ առ հատ հիշում էր»: Ավելին, քույրը նշեց, որ այսօր էլ իր ընկերներն են այդպես իրեն հիշում: «Մեծ հպարտություն ենք զգում դրա համար, բայց նաեւ մեծ ցավ, որ նրա ծնունդը շնորհավորելու համար արդեն Եռաբլուրում պետք է հավաքվեն»,-ավելացրեց Սուսաննա Այվազյանը:

Նմանատիպ նյութեր