211652_close_icon
views-count486 դիտում article-date 17:26 13-11-2020

ԼՂ-ում միջազգային ահաբեկչական մասնակցությունը հաստատեցին ՄԱԿ-ի ԱԽ 5 անդամ-երկրներից 2-ը

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Արցախյան պատերազմում միջազգային ահաբեկչական խմբավորումների գրոհայինների, ջիհադիստների լայնածավալ մասնակցությունը պաշտոնապես հաստատել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ 5 երկրներից 2-ը և մի քանի առանձին երկրներ: Սա գլոբալ անվտանգության և միջազգային իրավունքի տեսանկյունից երկու չափազանց վտանգավոր նախադեպ է ստեղծում, որի ձեռքը շատ շուտով կրակն է ընկնելու ողջ աշխարհը: 1. Դե ֆակտո միջազգային հանրությունը լեգիտիմ համարեց սուվերեն երկրի զինված ուժերի կազմում ահաբեկչական խմբավորումների, ծայրահեղականների ներգրավումը և նրանց օգտագործումը կոնվենցիոնալ պատերազմական գործողություններին: Սա նշանակում է, որ առաջնորդվելով Ադրբեջանական բանակում նման խմբավորումմների առկայությունն ու ռազմական գործողություններին մասնակցությունը միջազգային հանրության կողմից հանդուրժելու իրողությամբ՝ այսուհետ ցանկացած երկիր կարող է իրեն իրավունք վերապահել նույն կերպ վարվելու: 2. Հանդուրժելով Ադրբեջանի զինված ուժերի կազմում ահաբեկչական խմբավորումների մասնակցությամբ Արցախի տարածքի մի մասի գրավումը՝ դե ֆակտո միջազգային հանրությունը լեգիտիմացրեց ահաբեկչական խմբավորումների, ծայրահեղականների՝ պաշտոնական բանակի կազմում այլ վարչական միավորների գրավումը, զավթումը, օկուպացումը: Չպետք է զարմանալ, եթե մի օր լրիվ օրինաչափ ու նորմալ համարվի պաշտոնական բանակների կազմում, օրինակ, առանձին զինյալ ահաբեկիչների ստորաբաժանումների լեգիտիմ առկայությունը. ասենք՝ վարձկան ահաբեկիչների բրիգադ, դիվիզիա կամ բանակ: Որտե՞ղ է գլորվում աշխարհը…»

Նմանատիպ նյութեր