211652_close_icon

«Ապօրինի հրամաններ ստացել եմ, բայց չեմ կատարել»․ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը գտնվում էր Ազատության հրապարակում էր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am

views-count2597 դիտում article-date 20:37 12-11-2020
Ապօրինի հրամաններ ստացել եմ, բայց չեմ կատարել։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/11/12/Osipyan/3441289?fbclid=IwAR21UFC6CTDMbCaQmtxr9S79_cyMbcJkU3opGELCkddWrbqpt-ias3NTKg8]Tert.am[/url]-ը։ Օսիպյանը նշեց, որ այս պահին ժողովրդի կողքին է և դիտարկմանը, թե ժողովուրդը վարչապետին կոչում է դավաճան, Օսիպյանն ասաց. «Եթե ժողովրդի կողքին եմ, ուրեմն՝ ժողովրդի կողքին եմ, ես պարզ ասում եմ»: Նա նշեց, որ ընդդիմության առաջնորդներից ձերբակալվածների մեջ ընկերներ ունի․ «Ես Վանեցյան Արթուրին ճանաչում եմ շուրջ 25 տարի, այնպես չէ, որ ինքը դարձել էր ԱԱԾ տնօրեն, ես՝ ոստիկանապետ, նոր ծանոթացել ենք»։ Տեսանյութը՝ [url=https://www.tert.am/am/news/2020/11/12/Osipyan/3441289?fbclid=IwAR21UFC6CTDMbCaQmtxr9S79_cyMbcJkU3opGELCkddWrbqpt-ias3NTKg8]Tert.am[/url]-ի։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր