6549 դիտում
22:19 06-07-2015
Եթե ինձ պետք է տրորեք, որ անցնեք` տրորեք, անցեք. Վալերի Օսիպյանը՝ Ազատության հրապարակի ցուցարարներին. ԼՐԱՑՎԱԾ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ազատության հրապարակի ցուցարարները ցանկանում էին երթով շարժվել Երեւանի կենտրոնով, սակայն ոստիկանները նրանց ընդառաջ ելան եւ թույլ չտվեցին:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ երթ եւ հավաք կարող են անել այն դեպքում, երբ քաղաքապետարանին, մշակույթի նախարարությանը դիմեն եւ նրանք արտոնեն: Միաժամանակ համոզմունք հայտնեց, որ ցուցարարների դիմումը կբավարարվի:
Ոստիկանության հետ բանակցում էր քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը:
«Եթե ինձ պետք է տրորեք, որ անցնեք, տրորեք, անցեք»,- ավելացրեց Վ. Օսիպյանը եւ առաջարկեց զերծ մնալ ոստիկանների հետ բախումից, որն արհեստականորեն են առաջացնում, ինչից հետո Ա. Ղուկասյանն առաջարկեց ՄԻՊ-ից ներկայացուցիչ հրավիրել եւ խնդրին օրինական լուծում տալ:
Արշակ Սադոյանը եւս միացավ ցուցարարներին եւ ոստիկաններին հորդորեց, որ թույլ տան նրանց երթով շարժվեն: ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը եւս այցելեց Ազատության պողոտա եւ ասաց, որ այս ավելորդ սկզբունքայնությունը հղի է ավելորդ հետեւանքներով եւ պատասխանատվություն պահանջեց ու կրկին հորդորեց դիմել քաղաքապետարանին, որ արտոնեն, իրենք էլ կուղեկցեն երթը:
***
Երկար բանակցություններից հետո այդպես էլ ցուցարարներն ու ոստիկանները համաձայնության չեկան, ինչից հետո Անդրեաս Ղուկասյանն ասաց, որ իրենք համապատասխան բողոքներ են ներկայացնելու: Միաժամանակ նշեց, որ այս պահին անհրաժեշտ է, որպեսզի ՄԻՊ պաշտպանը գա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ոստիկանության հայտարարությունից հետո ապամոնտաժվել են Բաղրամյան պողոտայում որպես բարիկադ տեղադրված աղբամանները: «Սանիթեք»-ի աշխատակիցները աղբամանները հեռացրել էին բեռնատարներով: Ոստիկանները բերման էին ենթարկել Բաղրամյան պողոտայում արդեն 14 օր նստացույց անող ցուցարարներին եւ ավելի ուշ բոլորին ազատ արձակել:
Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, Բաղրամյան պողոտայի երթևեկությունն էլ բացվել էր: Հիշեցնենք, որ երեկ ցուցարարները հայտարարել էին, որ եթե մինչև երկուշաբթի իշխանությունները իրենց պահանջներից գոնե մեկը չկատարեցին, աղբամանները մեկ քայլ առաջ են տանելու դեպի Բաղրամյան 26։
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
730 դիտում
19:34 26-11-2024
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանը
1279 դիտում
19:20 26-11-2024
Սիգի ձվադրման շրջանում ուժեղացված ստուգայցեր են կատարվել մայրաքաղաքի վաճառակետերում
664 դիտում
19:08 26-11-2024
Հորդոր վարորդներին. երթևեկեք բացառապես ձմեռային անվադողերով