Բուֆոնը՝ Ռոնալդուին. Դու պետք է հասնես Պելեին
«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի ձեռբերումներին:
«Մեծն CR7: Ընկերս, շնորհավորում եմ հրաշալի նվաճման առթիվ: 746 գոլը՝ դա հսկայական թիվ է:
Դու հասար Պուշկաշին, իսկ հիմա պետք է հասնես Պելեին», ասել է Բուֆոնը:
Նշենք, որ Անդորրայի հետ ընկերական խաղում (7:0) Ռոնալդուն խփեց իր կարիերայի 746-րդ գոլը: Այդ ցուցանիշով նա հավասարվեց հունգարացի լեգենդար հարձակվող Ֆերենց Պուշկաշին:
Այժմ բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցանկում երրորդ տեղը զբաղեցնող Պելեին հասնելու համար Ռոնալդուին մնում է 21 գոլ: