211652_close_icon
views-count1725 դիտում article-date 08:55 12-11-2020

Տեղեկություն ստացա, որ շատ շուտով ՀՀ-ում ինտերնետն է անջատվելու․ Արսեն Բաբայան

Դավաճան Նիկոլ Փաշինյանի կողմից այս ձերբակալությունները, մեր համոզմամբ՝ քաղաքական հետապնդումներ են եւ նպատակ ունեն անազատության մեջ պահել նրանց այնքան ժամանակ, մինչեւ իրենց կհաջողվի այս դավաճանական պայմանագիրը հասցնել ավարտին։ Այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ «Արդեն բազմիցս համոզվել ենք, որ գործող իշխանությունը՝ դավաճան Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ կանգ չի առնելու ոչնչի առաջ։ Քիչ առաջ ես տեղեկություն ստացա, որ նույնիսկ շատ շուտով ՀՀ-ում ինտերնետն է անջատվելու։ Իր իշխանությունը չկորցնելու համար նույնիսկ դրան է պատրաստ, բայց վստահ եմ, որ չի հաջողվելու, քաղաքական հետապնդումները իր համար ոչ մի արդյունքի չեն տալու եւ մենք հայ ժողովրդի հետ միասին թույլ չենք տալու այս դավաճանական քաղաքականության շարունակությունը»,- ասաց Բաբայանը։

Նմանատիպ նյութեր