211652_close_icon

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ներկայացավ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

views-count3481 դիտում article-date 22:29 11-11-2020
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը քիչ առաջ ներկայացավ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։ Նա նշեց, որ իրեն հեռախոսազանգով ԱԱԾ է հրավիրել ԱԱԾ աշխատակիցը։ «Չգիտեմ՝ ինչ քրեական գործով, չգիտեմ՝ որ վարույթով, չգիտեմ՝ ինչպիսի կարգավիճակով։ Հիմա ներս եմ մտնում։ Հուսով եմ, որ ԱԱԾ-ն կմնա ՀՀ ազգային եւ պետական շահի վրա եւ կսպասարկի բացառապես ՀՀ ազգային եւ պետական շահը, կգտնվի եւ օրենքի եւ իրավունքի շրջանակներում, կատարի իր առաքելությունը։ Վստահ եմ, որ հարցը կապված է քաղաքական ընդդիմադիր գործունեության հետ»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր