Արցախի «Արդարություն» կուսակցության նախագահ Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով զանգեզուրցիներին։ Նա մասանվորապես նշել է՝ Հայաստանի ներկայիս իշխանությունների դավաճանական քաղաքական դիրքորոշումները և կատարած գործողությունները սկիզբ են դնում Արցախի հայաթափմանը, նրա լինել չլինելու հարցը և վտանգում Լեռնահայաստանը ամբողջությամբ: Գրառումը ստորև․
«Սիրելի´ զանգեզուրցիներԴարերի պատմությամբ է ապացուցված ձեր պայքարող լինելը, օրհասական պահերին դուք միշտ ունեցել եք կամք և համառություն հայրենիքը փրկելու հարցում:
Այսօր Հայաստանի ներկայիս իշխանությունների դավաճանական քաղաքական դիրքորոշումները և կատարած գործողությունները սկիզբ են դնում Արցախի հայաթափմանը, նրա լինել չլինելու հարցը և վտանգում Լեռնահայաստանը ամբողջությամբ: Սա է թուրքի երազանքը.
Կապիտուլիացիայի ակտով` բացվում են Մեղրիի դարպասները, որը Հայաստանի հարավային դարպասն է:
Մեր պապերի, մեծն Նժդեհի թոռներ և ծոռներ րոպե առաջ ոտքի կանգնե´ք:
Կոչ եմ անում անհապաղ միանալ մեր այն հայրենակիցներին, ովքեր պայքարում են այս խայտառակ կապիտուլյացիայի հայտարարությունը ստորագրող Նիկոլ Փաշինյանի դեմ։
Կորցնելով Արցախը, կորցնելով Սյունիքը` կորցնում ենք Հայաստանը:
Թու´յլ չտաք` թուրքը մտնի Սյունիք:
Ձեր գեներալ Վիտալի Բալասանյան»։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Կապիտուլյացիայով բացվում են Մեղրիի դարպասները, թույլ չտաք թուրքը մտնի Սյունիք. Վիտալի Բալասանյանը դիմել է զանգեզուրցիներին
2020.11.11 20:50


Twitter
Вконтакте
Одноклассники
