Այսօր ժամը 16:00-ին Սերժ Սարգսյանը կայցելի ԱԱԾ
ՀՀ 3-րդ նախագահի գրասնեյակը հայտարարություն է տարածել,որում ասվում է.
«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների,
տեղեկացնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն:
ՀՀ երրորդ նախագահի տուն Ազգային անվտանգության ծառայությունը ծանուցում է ուղարկել ԱԱԾ ներկայանալու վերաբերյալ:
Նշանակված ժամին` 16:00-ին, նախագահ Սարգսյանը կայցելի ԱԱԾ»: