1025 դիտում
18:48 08-04-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Իտալիա և Վատիկան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Իտալիայի Հանրապետություն և հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ:
Այցի շրջանակներում ապրիլի 10-ին Նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Վիտտորիանո թանգարանային համալիր, որտեղ կդիտի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայաստան. Տապանի ժողովուրդ» ցուցահանդեսը: Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Հանրապետության Նախագահը ապրիլի 11-ին ներկա կգտնվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և կարդինալ Սեպեի կողմից մատուցվելիք եկեղեցական արարողությանն ու Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի՝ Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակ խաչքարի բացման և օծման արարողությանը: Իտալիայում նախատեսված է նաև Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը միջազգային կազմակերպություններից մեկի՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի հետ:
Հանրապետության Նախագահն ապրիլի 12-ին կայցելի Վատիկան, որտեղ կմասնակցի Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում մատուցվելիք պատարագին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Նմանատիպ նյութեր
3832 դիտում
18:39 19-05-2017
Նախագահ Թրամփը երկարատև շրջագայության է մեկնում Սաուդյան Արաբիա, Իսրայել, Վատիկան, Իտալիա, Բելգիա
1372 դիտում
21:36 17-09-2014
Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Սուրբ Աթոռ (Վատիկան)
29632 դիտում
11:53 14-01-2014
Ջոն Քերին կայցելի Վատիկան
Այս բաժնից
1528 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1396 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան