211652_close_icon
views-count372 դիտում article-date 11:43 11-11-2020

Պետական դավաճանությունը կասեցնելու և հայրենիքը փրկելու միակ ձևը Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացումն է. Ղազինյան

Նիկոլ Փաշինյանի կողմից գաղտնի, ժողովրդի թիկունքում ստորագրած հայտարարությունը Հայաստանի Հանրապետության համար ՈՐԵՎԷ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ չի առաջացրել: Այս մասին գրառում էկատարել «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը: «Հայկական հողերը ադրբեջանին հանձնելու պարտավորություն ստանձնել է ՄԻԱՅՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ, և նա անձամբ է պարտավորվել ավարտին հասցնել ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ԱՐՅՈՒՆՈՎ ազատագրած հողերը ադրբեջանին հանձնելու գործը: ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ կասեցնելու և ՀԱՅՐԵՆԻՔԸ փրկելու ՄԻԱԿ ձևը նիկոլ փաշինյանի ԱՆՀԱՊԱՂ ՀԵՌԱՑՈՒՄՆ Է»,-նշել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր