Ադրբեջանցի մարդասպաններ, ձեզ դժոխքի կրակ է սպասվում. Շեր
Ամերիկահայ աշխարհահռչակ երգչուհի Շերը (Շերիլին Աարգսյան) իր թվիթերյան էջում գրել է. «Ադրբեջանցի մարդասպաններ, ձեզ դժոխքի կրակ է սպասվում: Չե՞ք հոգնել հայերին սպանելուց, մեր հողերը վերցնելուց, մեր երեխաներին որբեր դարձնելուց: Նավթ ունեք, Էրդողան և Թրամփ: Թրա՛մփ, թողեք՝ մեր դաշնակիցները, քրդերը ոչնչանան, որովհետև նա և Էրդողանը սիրտ չունեն»։
Երգչուհին նաև կիսվել է ԼՂ մասին հայտարարության վերաբերյալ բրիտանական The Guardian պարբերականի անդրադարձով:
Հիշեցնենք, որ պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրվել։ Պայմանավորվածություն ձեռք բերվել նաև Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ։
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է Ն. Փաշինյանը: