211652_close_icon
views-count8247 դիտում article-date 19:16 10-11-2020

Տեր է պետք կանգնել մեր և մեր զավակների թափված արյանը. «Մարտական խաչ»-ի ասպետ Ռուբեն Գևորգյանի ուղերձը Արցախից

Երդվյալ ազատամարտիկների միության հիմնադիր-հրամանատար, «Մարտական խաչ»-ի ասպետ՝ Ռուբեն Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Երդվյալ ազատամարտիկների միության հիմնադիր-հրամանատար, «Մարտական խաչ»-ի ասպետ՝ Ռուբեն Գևորգյանի ուղերձը Արցախից Մենք՝ կռվողներս, այսօր մտահոգվելու խնդիր ունենք Երկրի ճակատագրով: Սթափվել է պետք, երբ բոլորիս աչքի առաջ կործանվում է մեր երկիրը: Տեր է պետք կանգնել մեր և մեր զավակների թափված արյանը: Այսօրվա ՀՀ իշխանությունը Արցախյան պատերազմում թափվող արյան արժեքը չհասկանալով, առանց պատերազմի գորշությունն իրենց ընտանիքներում տեսնելու և սեփական մարմնի վրա զգալու, ողջ պատերազմի ընթացքում ժխտում էին հերոսաբար կռվող մեր զինվորի և կամավորականի անկոտրուն ոգին և հերոսական պայքարը: Վերջապես էս դասալիքները չկարողացան հասկանալ, որ պատերազմների միջով անցնող մեր երկրում գոյություն ունի իրավունք ունենալու խնդիր և տվյալ տեսակին համապատասխան իր իրավունքի դաշտը: Եվ այդ իրավունքի դաշտը թող ի գիտություն դառնա դրանց համար, որ մեր երկիրը արյուն է, որն իմաստավորված է հայրենիքի իմաստությամբ, և նրանցից ոչ մեկին տրված չէր իրենց անիմաստ գոյությամբ թաթախվեին այդ արյամբ իմաստավորված իմաստության մեջ: Պատերազմում զոհվող մեր զավակների դիերը դեռ տաք են, դաշտերը կարմիր են նրանց թափված արյունով, իսկ դու, Նիկո՛լ, անխնա կերպով ժողովրդի մեջ՝ քո անիմաստ գոյությամբ, իմաստազրկեցիր 90-ականներից մինչ այսօր կերտած մեր ժողովրդի արցախյան հերոսապատումը: Վարչապետությանդ հենց առաջին օրվանից երկրում տարար ոգու ջարդ, քաջ գիտակցելով, որ պատերազմում հաղթանակները կռվող ժողովրդի ոգու բարձր կարողությամբ է պայմանավորված: Լսի՛ր, դու ի՞նչ գերագույն գլխավոր հրամանատար: Ուժեղ և պաշտպանված պետություն ունենալ թշնամիներով շրջապատված մեր պես փոքրաթիվ ժողովուրդ ունեցող երկրում, ենթադրում է հզոր ոգու տեր ռազմաշունչ ղեկավար, որը հայրենիքի համար պայքարելն ու մեռնելը կհամարի իր համար գեղեցիկ կյանքի բարձրագույն դրսևորում: Եվ ոչ քո նմանի, որը անգամ երազում կսարսափի իրեն անկենդան տեսնել դագաղում: Դու այն տեսակը չէիր, որ քեզ տեսնեիր պետության պաշտպան և արյամբ վաստակած գիտակցությամբ օժտվածի: Իշխանության եկած առաջին իսկ օրվանից երկիրը ներքաշեցիր պատերազմի մեջ, միացնելով երկիրը կործանման տանող ավտոպիլոտը: Հայաստան երկիրը պետք է ղեկավարի ռազմաշունչ մարդը, վտանգի, հերոսականի, ճակատագրի մարդը, ով քաջ գիտի պատերազմի բովով անցած սեփական ժողովրդի ցավն ու վիշտը և արյամբ վաստակած Արցախի անկախության արժեքը: Եթե երկիրը օր առաջ չազատվի քեզանից, ռազմաշունչ մարդկանց հաշվեհարդարների, ժողովրդի պառակտման ազգակործան այդ համընդհանուր պրոցեսից, ուրեմն մեր ունեցած պարտված պատերազմի և հողի կորստի փաստով կունենանք պարտված ոգի և կործանված ժողովուրդ»:

Նմանատիպ նյութեր