«Ռոբ ջան կներեք, ներեք մեզ բոլորիս, քո դիրքը ու Արցախը հանձնողի` մերը»
Ապրիլյան քառօրյայի մասնակից Նարեկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռոբ ջան կներեք, ներեք մեզ բոլորիս:
Քո դիրքը ու Արցախը հանձնողի` մերը: Ես մեղավորներ չեմ փնտրում ես գիտեմ դրանցից շատերին: Պետքա ամեն մի հայ լռի ու մտածի` իր մեղքի բաժինը փնտրի ու այդ մտքով վերափոխվի, քանզի միայն դա է մեզ մնում անելու:
Գրկել որդեկորույս ծնողին, որբ մնացած երեխային, հոգ տանել նրանց մասին որովհետև պարտավոր ենք: Ու ամեն մի զոհված հերոս տղու փոխարեն կարող էր լինել յուրաքանչյուրը ով ունի պատիվ ու ինքնասիրություն:
Եկեք փոխվենք բոլորս դառնանք ավելի հայեցի, նվիրված, հայրենասեր ու հոգատար լինենք մեկս մյուսի նկատմամբ:
«Կխնդրեմ մեղադրական մեկնաբանություններ չգրել, ուղղակի մտածեք»: