156822 դիտում
23:42 09-11-2020
ՀՀ ոստիկանապետի հրամաններով Ոստիկանության քրեական ոստիկանության և Երևանի ոստիկանության նոր պետեր են նշանակվել
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 9-ին, կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ ոստիկանությունում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Երևանի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնից:
Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնից:
Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը ազատվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Արթուր Զոհրաբյանը նշանակվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչութան պետ, ով Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի տեղակալի պաշտոնից:
[b] Երևանի նորանշանակ ոստիկանության պետ Սևան Քոչարյանն է[/b]
[img]https://st0.shamshyan.com/editor/0617366001604951184585916.jpg[/img]
[b]ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանն է[/b]
[img]https://st0.shamshyan.com/editor/0893648001604951760621248.jpg[/img]
[b]
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն է[/b]
[img]https://st0.shamshyan.com/editor/0962871001604951948181806.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
73729 դիտում
16:39 19-10-2019
ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամաններով ոստիկանության բաժիններում նոր պետեր են նշանակվել
Այս բաժնից
559 դիտում
18:58 04-02-2025
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում ֆրանսահայ համագործակցության պատվիրակությանը
583 դիտում
18:28 04-02-2025
Փետրվարի 8-ին կտրվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի մեկնարկը
2467 դիտում
18:19 04-02-2025
Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը