211652_close_icon
views-count73666 դիտում article-date 16:39 19-10-2019

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամաններով ոստիկանության բաժիններում նոր պետեր են նշանակվել

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը ազատվել է ոստիկանության Գեարքունիքի մարզային վարչության պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ: Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Սևանի բաժնի պետ Սամվել Խմելյանը ազատվել է ոստիկանության Սևանի բաժնի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով՝ նշանակվել է ոստիկանության Արարատի բաժնի պետ: Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ Վիգեն Աղեկյանը նշանակվել է ոստիկանության Սևանի բաժնի պետ, ով մինչ այդ նույնպես 2 անգամ աշխատել է նույն բաժնի պետ: ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի մեկ այլ հրամանով Կարեն Գրիգորյանը նշանակվել է ոստիկանության Իջևանի բաժնի պետ: Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով Վահան Նասոյանը ազատվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Թալինի բաժնի պետ:

Նմանատիպ նյութեր