41906 դիտում
18:30 09-11-2020
«Հերոսի մահով ընկար, իմ՛ քաջ Եղբայր, Փառք քեզ Մելո՜ս, հպարտ եմ լինել հենց քո՝ քույրը»
Հերոս չեն դառնում,Հերոս ծնվում են...
Մելիքսեթը ծնվել է 1992 թվականի մարտի 4-ին Շիրակի Մարզի գյուղ Ղազանչիում՝ մանկավարժների ընտանիքում։
Հերոս Մելիքսեթ Սարգսի Արոսյանի մասին պատմում է քույրը՝ Շողիկը
«Դեռ փոքր հասակից էր Մելիքսեթի մոտ նկատվում հայրենասիրությունը։ Եղբայրս սպորտ-ֆեդերացիայի անդամ էր, հաճախ էր մասնակցում Ծաղկաձորում կայացած դահուկային եւ անվադահուկային առաջնության մրցումներին։
Ավարտել է ՇՊՀ-ի պետական համալսարանի՝ ՆԶՊ եւ Ֆիզ. դաստիրակության ֆակուլտետը, արժանացել էր սպայի կոչման։
Մելոս հետախույզ դիպուկահար էր։ Եղբայրս նաեւ որսորդ միության անդամ էր։ Գայլ էր խփել, ու հպարտությամբ ասում էր, թե ամեն որսորդ չէ որ գայլ է խփում։
Պատերազմի ժամանակ մեկնել է Ջաբրաիլ եւ մասնակցել ամենաթեժ մարտերին, իր հմուտ դիպուկահարությամբ «սատկացրել» է շատ թուրք բարբարոսների։
Կենաց մահու պայքար է տվել, ինչպես նաեւ առգրավել է 7 ավտոմեքենա, զենք եւ զինամթերք։
Ասում էին որտեղից այդքան քաջություն այդ նուրբ դիմագծերի տակ։ Մելոս ընկավ հերոսի մահով, նա իր արյամբ ստորագրեց բոլորիս անվտանգությունը»։
«Հերոսի մահով ընկար, իմ՛քաջ Եղբայր, Փառք քեզ Մելո՜ս, հպարտ եմ լինել հենց քո՝ քույրը»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
82961 դիտում
20:14 11-11-2016
Քեզ հավերժ փառք, մեր սիրելի Ադմիրալ. տեղի ունեցավ հերոսի հոգեհանգիստը. «Քեզ բացակա չենք դնի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
763 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել
883 դիտում
23:30 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Սաուդյան Արաբիա
1081 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ