211652_close_icon
views-count84183 դիտում article-date 13:04 08-11-2020

Այն, ինչ անում է Ռուսաստանն այս օրերին, գրված չէ և ոչ մի պայմանագրում. Yerevan.today

[url=https://yerevan.today/heghinak/68688/ayn,-inch-anoum-e-rousastann-ays-orerin,-grvats-che-ev-och-mi-paymanagroum]Yerevan.today[/url]-ը գրում է. Պատերազմի երկարաձգման հետ մեկտեղ, արդեն մի քանի օր է, ինչ նկատելի է ռուս-ադրբեջանական դիվանագիտական լարվածությունը։ Բազմիցս Ռուսաստանը դժգոհություն է հայտնել, որ Թուրքիան Մերձավոր Արևելքից հակամարտության գոտի է տեղափոխում վարձկան ահաբեկիչների։ Օրերս, երբ ՌԴ արտգործնախարարը այդ մասին կրկին խոսեց՝ նշելով, որ 2000-ի չափ ահաբեկիչ է մասնակցում պատերազմին, Ադրբեջանը ոչ թե հերքեց, այլ Ռուսաստանին մեղադրեց կողմնակալության մեջ: Այնուհետև զինյալների մասին հաստատեց Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ Ահաբեկիչների օգտագործման դեմ հայտարարություններով հանդես եկան տարբեր երկրների ղեկավարներ, բայց Ադրբեջանի համար խիստ ցավոտ է, որ այդ մասին հատկապես Ռուսաստանն է ասում։ Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանի համար ցավոտ ՌԴ արձագանքը։ Բացի այն, որ Ռուսաստանն արդեն ավելի է կոշտացնում վերաբերմունքը ղարաբաղյան հակամարտության գոտի ահաբեկիչների տեղափոխման վերաբերյալ՝ դա դիտելով նաև իր անվտանգության համար սպառնալիք, նաև Ռուսաստանն այս ընթացքում մի շարք եղանակներով աջակցություն է տրամադրել Հայաստանին։ Ի սկզբանե Ռուսաստանը փորձել է հակամարտության մեջ բռնել արտաքնապես չեզոք դիրք, հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ՝ սկսած իր երկրում ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական մեծ սփյուռքը, տնտեսական կապերը և այլն, սակայն ամենից կարևորն է, որ Ռուսաստանը հանդիսանում է այս հակամարտության հիմնական արբիտրը և որպիսզի չկորցնի իր դիրքը և կարողանա միջնորդ լինել, հարցը լուծելու համար, պետք է հնարավորինս անկողմնակալ մնա։ Այդ դիրքը, անկասկած, ամենից շատ մեզ է ձեռնտու, մեզ, բնականաբար, ավելի լավ է հակամարտության արբիտրը լինի Ռուսաստանը, քան ցանկացած այլ երկիր։ Ռուսաստանն ամեն ինչ արեց և այսօր էլ անում է խաղաղության հաստատման համար, բայց Ադրբեջանը շարունակ տապալում է այդ ջանքերն ու պայմանավորվածությունները։ Սակայն չեզոքություն պահելը, հասկանալի կերպով, Ռուսաստանի մոտ մեծ դժվարությամբ է ստացվում, թեկուզ այն պատճառով, որ Հայաստանը ռազմավարական գործընկեր է երկար տարիներ։ Ռուսները կաշկանդված են բացահայտ օգնություն ցուցաբերելու հարցում, սակայն ոչ հրապարակային դաշտում, հայկական կողմը մշտապես բավարարված է զգացել Ռուսաստանի աջակցությունից։ «Փաստ» թերթը, օրինակ, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ «Այս ամբողջ ընթացքում չի եղել որևէ դիմում կամ խնդրանք, որը Ռուսաստանի կողմից մերժված լինի: Բոլոր հարցերը քննարկվել են բացառիկ օպերատիվությամբ և լուծում ստացել առավելագույն հնարավորության սահմաններում, ինչի արդյունքները ժամանակի ընթացքում իրենց զգացնել են տալիս»: Ընդ որում, ըստ մամուլի, խոսքը ոչ միայն պաշտոնական խողովակների մասին է, այլև այն դիմումների, խնդրանքների և առաջարկությունների, որոնք արվել են Հայաստանի ոչ իշխանական ուժերի կողմից, որոնք սերտ հարաբերություններ ունեն Ռուսաստանի և այդ երկրի քաղաքական էլիտայի հետ: Իրոք, կան նաև ոչ պաշտոնական շրջանակներ ու կապեր, որոնք ձևավորվել են տարիներ շարունակ, ու այժմ էլ շնորհիվ այդ կապերի, կոնկրետ արդյունք են բերում ի շահ մեր երիկրի։ Այսինքն, հատկապես հիմա հայ-ռուսական հարաբերությունները գործում են ծանրաբեռնված ռեժիմով։ Բնականաբար, ամեն ինչի մասին չէ, որ խոսվում է, ու այդպես էլ պետք է լինի այս փուլում։ Բայց երբ բացահայտ չի ասվում այսինչ աջակցության մասին, չի նշանակում, թե դա չկա։ Հատկապես շատ հակառուս անձինք, որոնք սնվում են հայտնի արևմտյան շրջանակներից, հանրության մոտ Ռուսաստանի նկատմամբ բացասական տրամադրություններ ստեղծելու համար չեն խնայում ջանք ու եռանդ, մարդկանց մեջ հարցեր են առաջացնում, թե՝ «էդ չե՞ն ռուսները», «ռուսները ի՞նչ արին, որ», «ռուսները ձեռքերը լվացել են ու Հայաստանից յան տվել»։ Այդ մարդիկ պարզապես իրենց գործն են անում, բնականաբար՝ ոչ առանց շահի ու բնականաբար՝ չմտածելով երկրի շահի մասին։ Մանրամասներն՝ [url=https://yerevan.today/heghinak/68688/ayn,-inch-anoum-e-rousastann-ays-orerin,-grvats-che-ev-och-mi-paymanagroum]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր