211652_close_icon
views-count3151 դիտում article-date 22:08 07-11-2020

Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը. ուղիղ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացավ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը։ «Ռազմաճակատի տարբեր հատվածներում ընթանում են մարտեր։ Մասնավորապես՝ Շուշիի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում, ճանապարհների ուղղությամբ թշնամուն հաջողվել է մոտենալ, և մարտերը գիշեր-ցերեկ չեն դադարում», - ասաց ՊՆ ներկայացուցիչը՝ նշելով, որ հակառակորդը, նոր ուժեր ու միջոցներ ներգրավելով, շարունակում է Շուշիի գրավման իր ցանկությունը իրագործելու պլանները։ «Այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է՝ թևերին, թիկունքին, կապուղիներին հասցնելով զգալի կորուստներ, բայց մարտերը համառ են և շարունակական։ Արդեն երեք օր է, ինչ ընթանում են այս ծանր մարտերը»,- ասաց նա՝ հավելելով, որ մարտեր են ընթանում նաև Քարինտակում, Լիսագորում և այլ հատվածներում։Մեր բոլորիս պարտքն է՝ հավատալ հայ զինվորականին, վստահել, եւ այս պահին տեղին չեն որեւէ այլ դիտարկումները, խուճապային տրամադրությունները, տարհանման մասին մտքերն ու խոսակցությունները, նահանջի մասին․․․ Ոչի՛նչ, մենք դիմադրում ենք հերոսաբար, զորքը պիտի պահի իր մարտունակությունը, որպեսզի իր դիմադրությամբ անգամ հաջորդիվ հաղթանակները կարողանա կռել»: Մարտունու ուղղությամբ թշնամին փորձել է զրահատեխնիկայի աջակցությամբ հարձակում իրականացնել: Կորցնելով 1-2 միավոր զրահատեխնիկա՝ հետ է շպրտվել ելման բնագծերը՝ թողնելով մի քանի դիակներ»,-ասաց նա: Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ Բերձորից հարավ մարտեր են ընթացել, հակառակորդը մի քանի անգամ փորձել է առաջ գալ, չի կարողացել, կրել է կորուստներ։ «Մեր ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի բարելավում իրականացնել այդ ուղղությամբ»,-ընդգծեց նա: ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ այլ ուղղություններում ակտիվ մարտական գործողություններ չեն եղել, բայց ողջ օրը և՛ դիրքերի ուղղությամբ, և՛ բնակավայրերի ուղղությամբ ընթացել են ոչ մեծ մասշտաբի հրետակոծություններ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր