39930 դիտում
23:47 07-11-2020
Խաղադրույքի վրա կդրվի ադրբեջանական պետության հետագա գոյությունը որպես այդպիսին. Հայկ Դեմոյան
Հայկ Դեմոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իլհամ Ալիևը որոշել է ամեն գնով նվաճել Շուշին. Գիտե՞ք ինչու. Շուշիում ադրբեջանցի զինվորների մուտքով ու ադրբեջանական դրոշի բարձրացմամբ Իլհամ Ալիևը հույս ունի, որ ամեն ինչ իրեն կներվի ու նա կստանա մեղքերի լիակատար թողություն՝ ահռելի չափերի հասնող մարդկային ու տեխնիկայի կորուստներն արդարացնելու համար: Դա հուսահատ ճիգ է, բայց Իլհամ Ալիևի խաղամոլ խառնվածքին շատ հատուկ է գնալ մաքսիմալ վտանգավոր վա բանկի:
1996 թ. այդպիսի վա բանկի գնալու հետևանքով նա տանուլ էր տվել մեծ գումար և չէր կարողացել վճարել թուրքական կազինոյի սեփականատիրոջը։ Վերջինս Իլհամ Ալիևին պատանդ էր վերցրել և նետել էլ նկուղը, որտեղից Իլհամ Ալիևը դուրս եկավ հոր՝ Հեյդար Ալիևի վճարած փրկագինը տեղ հասնելուց հետո։
Հիմա Իլհամ Ալիևը որոշել է խաղադրույքի վրա դնել ադրբեջանական ողջ բանակը, որը հսկայական կորուստների գնով փորձում է ընդհուպ մոտենալ Շուշիին։ Ովքեր քաջատեղյակ են, թե ինչ աշխարհագրական անառիկ դիրք ունի Շուշին, քաջ հասկանում են, որ քաղաքը հնարավոր է պաշտպանել նույնիսկ փոքր ուժերով, իսկ այն գրավել ցանկացողը հաջողության հասնելու համար պետք է օգտագործի մեծ քանակությամբ օդուժ, զրահատեխնիկա և պատրաստ լինի 15-20 հազար զոհ տալ, չհաշված վիրավորների քանակը. Այս պահին մենք տեսնում ենք միայն դիվերսիոն-խափանարար խմբերի և ադրբեջանկան բանակի փոքրաթիվ ստորաբաժանումների գործողություններ միայն, որոնց շնորհիվ ոչ մի կերպ հնարավոր չէ գրավել, առավել ևս ամրանալ քաղաքում:
Կգնա՞ն արդյոք Իլհամ Ալիևին պատանդ վերցրած թուրք գեներալները նման խելահեղության և կկոտորեն ադրբեջանական բանակի մնացած մարդկային ու ռազմատեխնիկական ներուժի ճիշտ կեսը։ Հարցը հռետորական է, քանի որ նման խելահեղությունից հետո ողջ Ադրբեջանը կմնա անպաշտպան, թույլ տալով հայկական ուժերին առաջանալ Ադրբեջանի տարածքով մեկ ու ռազմակալել ավելի շատ տարածքներ, քան 1993-1994 թթ. ընթացքում:
Այս դեպքում խաղադրույքի վրա կդրվի ադրբեջանական պետության հետագա գոյությունը որպես այդպիսին, նոր արհավիրքներ բերելով Ադրբեջանի խաղաղ բնակչությանը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1228 դիտում
23:28 09-11-2024
Պարտվեցինք, որովհետև պետության անվտանգության համար պատասխանատուները կապ չունեին պետության հետ. Հայկ Դեմոյան
1108 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
Այս բաժնից
436 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
562 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1021 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը