211652_close_icon
views-count121682 դիտում article-date 20:03 07-11-2020

Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Ford Transit-ը ու 06-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ, 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, Սևան-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 38 կմ հատվածում բախվել են Ford Transit և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն, իսկ բախման հետրանքով 06-ը գլխիվայր շրջվել է: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, դեպքի վայրում հավաքվածներն էլ նշում էին, որ օպերատիվ են գործել Ճամբարակի հիվանդանոցի բժշիկները, վիրավորներին էլ հիվանդանոց է ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանը: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Տեղում ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Վիգեն Վարդանյանն ու տեսուչ Նարեկ Եսայանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն նշված վայրում: ՃՈ տեսուչները մի քանի քաղաքացիների էլ պաշտպանիչ դիմակներ տվեցին, քանի որ նրանք առանց դիմակի էին և նրանց հորդորեցին, որպեսզի պահպանեն սոցիալական հեռավորություն: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հարություն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ճամբարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել է նաև «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչ Սերյոժա Վարդանյանը: *** Մինչ վթարի վայրում աշխատում էր ՃՈ հետաքննիչ Հ. Մարգարյանը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է: Այս պահին ոստիկանությունը սպասում է, որպեսզի ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները: Փաստի առթիվ Հ. Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր