Իսպանացի պատգամավորը Ստեփանակերտի ապաստարանից դիմել է միջազգային հանրությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի (ընտրված Բասկերի Երկրից) պատգամավոր Ջոն Ինյարիտու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ուղիղ տեսակապով ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը։
Նա նշել է, որ Ադբեջանն ու Թուրքիան պատերազմական հանցագործություններն են իրականացնում։
Ինյարիտուն դիմել է միջազգային հանրությանը՝ խնդրելով աչք չփակել էթնիկ զտումների հերթական արշավի վրա։ Նշում է, որ մինչ ինքը պատսպարված է Ստեփանակերտի ապաստարաններից մեկում, ադրբեջանական ուժերը կասետային ռումբերով հարվածում են խաղաղ բնակչությանը։