752 դիտում
13:17 03-12-2022
Իսպանացի պատգամավորը Ջերմուկում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին
Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն այցելել է Ջերմուկ, ծանոթացել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին: Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովը:
«Իսպանիայի խորհրդարանում մենք ներգրավված են հայկական հարցերի բարձրաձայնմանը վերաբերող գործընթացներում: Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը միաձայն ընդունել է հայտարարություն, որը դատապարտում է ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը եւ կոչ է անում վերադառնալ նախկին դիրքեր»,- ասել է Ինյարիտուն:
Պատգամավորին ուղեկցել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթեւիկ Գասպարյանը:
Խորհրդարանականներն այցելել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տուժած Ջերմուկի առողջարան, Կեչուտի գերեզմանատուն եւ ճոպանուղի:
Իսպանացի պատգամավորը նշել է, որ իր երկիր վերադառնալուն պես գործընկերներին կներկայացնի Ադրբեջանի կողմից տարբեր տրամաչափի զենքերի կիրառման հետեւանքով առողջարանային քաղաքի կրած վնասները եւ այն ամենը, ինչ տեսել է սեփական աչքերով:
Հյուրերին դիմավորել եւ սեպտեմբերյան ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետեւանքով մարզում ստեղծված իրավիճակն ու խնդիրները ներկայացրել է Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը: Ըստ նրա` ներկա պահին իրավիճակը քաղաքում հանգիստ է, սակայն սպառնալիքները մշտապես առկա են:
Տաթեւիկ Գասպարյանն ընդգծել է նման այցերի կարեւորությունը` նշելով, որ դրանք միջազգային հանրությանը եւս մեկ անգամ իրականությունը ներկայացնելու հնարավորություն են ընձեռում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1237 դիտում
13:20 30-11-2022
ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանը Ջերմուկում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին
1935 դիտում
18:55 05-10-2022
ՀՀ նախագահը Վարդենիսում ծանոթացել է Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում տեղի ունեցած հրետակոծության հետևանքներին
1313 դիտում
16:45 05-11-2020
Իսպանացի պատգամավորը աշխարհին կոչ է արել կանխել Ադրբեջանի կողմից իրականացվող նոր ցեղասպանությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2650 դիտում
09:33 15-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 3 մարզերում
811 դիտում
09:16 15-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
2161 դիտում
23:28 14-01-2025
Անահիտ Բախշյանը դիմել է ՔԿ