211652_close_icon
views-count584 դիտում article-date 09:10 07-11-2020

Երբ կգումարվի Անվտանգության խորհրդի նիստ. պատգամավորները սպասում են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռևս հոկտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հրավիրելու Անվտանգության խորհրդի նիստ՝ խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները պետք է խորհրդի նիստում քննարկեին Արցախում ընթացող պատերազմական դրությունը: Ավելին՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, որ կան փակ տեղեկություններ, որոնք իրենք ցանկանում են ճշտել, ինչը հնարավոր չէ առօրեայում խոսել, հարցեր ուղղել. դա հնարավոր է անել անվտանգության խորհրդի ժամանակ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս օրերին խմբակցությունները սպասում են, թե երբ է հայրենի կառավարությունն արձագանքելու իրենց դիմումին: Արդեն մոտ 10 օր է անցել դիմումի ներկայացրած օրվանից, ու որևէ արձագանք չկա՝ չնայած այն բանին, որ խմբակցության ղեկավարները նշել էին, որ պետք է հրատապ նիստ հրավիրել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից պարզել, թե իրենց դիմումն ինչ ընթացք է ստացել: Մարուքյանը հայտարարեց, որ որևէ արձագանք չեն ստացել: Մենք փորձեցինք ՀՀ վարչապետի մամուլի պատասխանատու Մանե Գևորգյանից պարզել, թե ինչ որոշում կա՝ դիմումի հետ կապված, սակայն Գևորգյանը ողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերին չպատասխանեց»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր