Նոր պատերազմ՝ նոր պետական միավոր աշխարհում․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախում պատերազմ սանձազերծած թշնամուն հայկական կողմը պետք է պատասխանի ոչ միայն «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» գործողությամբ, այլև «Նոր պատերազմ՝ նոր՝ Արցախի Հանրապետություն՝ պետական միավոր աշխարհում» բանաձևով:
Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ ագրեսիան, որտեղ օգտագործվում են ջիհադիստ ահաբեկիչ գրոհայինները, ակնառու է դարձնում հայկական կողմի պնդումների հիմքերը, որ Արցախը չի կարող որևէ կարգավիճակում գտնվել Ադրբեջանի կազմում: Այդ մասին մենք լավ գիտենք, այստեղ խնդիրն այդ իրողությունը միջազգային հանրությանը հասցնելն է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]