211652_close_icon

Հակառակորդը սկսել է նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում, ՊԲ-ը հաջող դիմակայում է, ոչնչացված է հակառակորդի 22 միավոր տանկ և 10 միավոր այլ զրահատեխնիկա․ Ա․ Հովհաննիսյան

views-count3998 դիտում article-date 21:11 28-09-2020
Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում։ Այս մասին գրառում է կատարել Արծրուն Հովհաննիսյանը։ Համաձայն գրառման՝ Արցախի ՊԲ-ը հաջող դիմակայում է բոլոր հարձակումներին ու գրոհներին և հակառակորդին հասցնում են անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։ Այս պահի դրությամբ ոչնչացված է հակառակորդի 22 միավոր տանկ և 10 միավոր այլ զրահատեխնիկա։ Ոչնչացված է ավելի քան 370 զինվորական։ Ունեն մեծ քանակությամբ վիրավորներ։ Ստացված տեղեկատվության համաձայն վիրավորների միջից ծանր վիրավոր զինվորների քանակը կազմում է 35%։

Նմանատիպ նյութեր