211652_close_icon
views-count3762 դիտում article-date 16:57 06-11-2020

Ադրբեջանը հրետակոծել է Տիգրանակերտի հնագիտական ճամբարը

Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Տիգրանակերտի հնագիտական ճամբարը։ Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում հայտնել է հնագետ, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, ով նաեւ լուսանկարներ է տեղադրել: Նա ահազանգել է Արցախում մշակութային ցեղասպանության մասին։ Արցախի Տիգրանակերտում պեղումներն իրականացվում են 2006 թվականից: Դեռևս 2020-ի օգոստոսին հնագետներն այնտեղ արժեքավոր գտածոներ էին պեղել։ Ուսումնասիրության հարուստ նյութ էր հայտնաբերվել վաղ քրիստոնեական հրապարակում և անտիկ թաղամասերում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր