31957 դիտում
19:29 16-11-2017
Ադրբեջանի երկրաշարժից տուժել է Տիգրանակերտի ամրոցի 1970 թվականին կառուցված շինությունը
Ադրբեջանում նոյեմբերի 15-ի գիշերը գրանցված երկրաշարժի հետևանքով վնասվել է Տիգրանակերտի ամրոցի այն մասը, որը կառուցվել է 1970 թվականին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ֆեյսբուքյան իր էջում Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը գրել է
«Գիշերային երկրաշարժի հետևանքները Տիգրանակերտում։ Բարեբախտաբար պատմական շինությունները չեն վնասվել: Վնասվել է շինության այն մասը, որը կառուցվել է 1970 թվականին»:
Հիշեցնենք, որ նախորդ գիշեր Ադրբեջանի տարածքում գրանցվել է 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ սույն թվականի նոյեմբերի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23:48-ին (Գրինվիչի ժամանակով`19:48-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.15 աստիճան և արեւելյան երկայնության 47.10 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Մինգեչաուր քաղաքից 68 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 5.3 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7 բալ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ պետական սահմանից 79 կմ հեռավորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքում և Արցախի Հանրապետությունում՝ 2-3 եւ 3-4 բալ ուժգնությամբ:
Նմանատիպ նյութեր
1959 դիտում
15:00 13-08-2015
1970–ական թվականներին կառուցված այգին կվերագտնի իր երբեմնի հմայքն ու նշանակությունը
1097 դիտում
12:35 04-06-2014
Թուրքիայում հայ եղբայրների կողմից կառուցված պատմական շինությունը վերանորոգվել է
1278 դիտում
14:59 14-03-2016
Ապամոնտաժվել է ապօրինի կառուցված հերթական խոշորածավալ շինությունը
Այս բաժնից
793 դիտում
18:20 14-11-2024
Թուրքիայի նախագահը սպառնում է քրդերին նոր ռազմական գործողություններով
985 դիտում
14:58 14-11-2024
Ադրբեջանը և Թուրքիան համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն
1000 դիտում
23:46 13-11-2024
ԱԷՄԳ-ի ղեկավարը ժամանել է Իրան