211652_close_icon
views-count27657 դիտում article-date 13:06 06-11-2020

Ասում էի` «լոլոզ» ջան, գլուխդ ցածր կպահես, ծիծաղում էր․ մայրն ապրում է 19-ամյա հերոս որդու մասին հիշողություններով ու Եռաբլուր այցելելով. irakanum.am

Ընտանիքի, ընկերների, ծառայակիցների ու հրամկազմի դուխը։ Բարի աչքերով ու կյանքով լեցուն։ 19- ամյա Գագիկ Աբրահամյանը զոհվեց, բայց մինչ այդ փորձել է փրկել հրամանատարի ու ծառայակից ընկերների կյանքը։ Ցավոք չի ստացվել։ [img]https://st0.shamshyan.com/editor/0315590001604653498248222.jpg[/img] Մայրն է խոսում հերոս որդու մասին։ Հուզմունքը խեղդում է, օրեր առաջ է որդուն հուղարկավորել։ Այդ օրվանից քայլերն ամեն օր տանում են Եռաբլուր զինվորական պանթեոն, ուր ամփոփված է հերոս որդու, իր 19 ամյա ձագի մարմինը։ Մինչ այդ էլ տարիներ շարունակ տիկին Ռիտան որդիների հետ ամեն տարի ապրիլի 24-ին, նախ Եռաբլուրում, ապա Ծիծեռնակաբերդում է ծաղիկներ խոնարհել։ «Տղաս 2001 թվականին է ծնվել։ Բանակ զորակոչվել է նախորդ տարի հուլիսին։ Վեց ամիս Լուսակերտում է եղել, որից հետո տեղափոխվել է Իջևանի N զորամաս»,-[url=https://irakanum.am/2020/11/05/%d5%a1%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7%d5%ab-%d5%ac%d5%b8%d5%ac%d5%b8%d5%a6-%d5%bb%d5%a1%d5%b6-%d5%a3%d5%ac%d5%b8%d6%82%d5%ad%d5%a4-%d6%81%d5%a1%d5%ae%d6%80-%d5%af%d5%ba%d5%a1%d5%b0%d5%a5/?fbclid=IwAR2VDc6uRxDItX3MZeAUt49AFnlL_BD_jaMc8gg-4RaTwtlgWC5OvPQupMg] Irakanum.am[/url]-ի հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի մայրը՝ Ռիտա Դավթյանը։ Այդ նույն զորամասում 90-ականներին հրամանատար է եղել նաեւ հերոսի պապիկը։ Ճակատագիր, թե պարզապես զուգադիպություն էր, որ իր հետագա ծառայությունը ժամանակին պապիկի հրամանատարության ներքո գործող զորամասում էր անցկացնելու Գագիկ Աբրահամյանը։ [img]https://st0.shamshyan.com/editor/0974796001604653544923466.jpg[/img] «Ես ծնունդով Իջևանից եմ, հայրը՝ Երևանից։ Ուղղակի կյանքի պատահակություն էր, թե ինչ, երեխես Իջևանում շարունակեց ծառայությունը»,- ասաց մայրը, առաձնակի հպարտությամբ շեշտելով, որ հուլիսյան դեպքերի ժամանակ որդին պահպանել է Տավուշի սահմանները։ Բայց մինչ այդ էլ ծնողների հետ խոսելիս, Գագիկը նշել է, որ ցանկություն ունի ծառայությունը շարունակել Արցախում։ Սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմը Գագիկ Աբրահամյանին տարավ Արցախ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://irakanum.am/2020/11/05/%d5%a1%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7%d5%ab-%d5%ac%d5%b8%d5%ac%d5%b8%d5%a6-%d5%bb%d5%a1%d5%b6-%d5%a3%d5%ac%d5%b8%d6%82%d5%ad%d5%a4-%d6%81%d5%a1%d5%ae%d6%80-%d5%af%d5%ba%d5%a1%d5%b0%d5%a5/?fbclid=IwAR2VDc6uRxDItX3MZeAUt49AFnlL_BD_jaMc8gg-4RaTwtlgWC5OvPQupMg]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր