1853 դիտում
14:54 05-11-2020
Կանոններ՝ կորոնավիրուսի տարածումը հյուրանոցներում կանխելու համար. իրազեկում է ԱԱՏՄ-ն
Կորոնավիրուսի տարածումը հյուրանոցներում կանխելու և աշխատանքային անվտանգ միջավայր ապահովելու համար սահմանվել են առանձին նորմեր։
Այս մասին տեղեկացնում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:
Մասնավորապես, առանձնացվել են որոշ կետեր.
Հյուրանոցը պետք է ունենա կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու
Հյուրանոցում սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և կանոնների համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը պարտադիր է
Անհրաժեշտ է ապահովել հերթափոխային աշխատանք
Ընդհանուր մուտքի, սանհանգույցի, խոհանոցային հատվածի, առանձին շենքերի մոտ պետք է տեղադրվեն տարաներ, որոնք կպարունակեն ձեռքերի ախտահանման համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցներ
Անհրաժեշտ է ապահովել աշխատատեղերի միջև առնվազն5 մետր սոցիալական հեռավորություն
Աշխատատեղերում պետք է տեղադրված լինեն կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղներ՝ առնվազն 1 աղբաման 2 աշխատողի հաշվով՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանական այլ պարագաները նետելու համար
Հյուրանոցային տնտեսության օբյեկտում անհրաժեշտ է ապահովել բնական օդափոխություն՝ յուրաքանչյուր երկու ժամը մեկ
Աշխատողները պետք է ապահովվեն դիմակներով, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցներով, անձեռոցիկներով՝ առնվազն մեկ շաբաթվա պահուստային պաշարով
Ախտահանման աշխատանքները պետք է գրանցվեն համապատասխան գրանցամատյանում:
ԱԱՏՄ-ից հայտնում են, որ նորմերը սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով։
Տեսչական մարմինը շարունակում է ստուգայցերը նաև հյուրանոցներում, որտեղ ժամանակավոր բնակություն են հաստատել արցախցի հայրենակիցները:
«Թերի լրացված ախտահանման գրանցամատյաններ, առանց ախտահանիչ նյութերի սանհանգույցներ, իրազեկման թերթիկների պակաս, առանց դիմակի հյուրեր․ այսօրինակ թերացումներ են նկատվել ստուգայցերի ընթացքում: ԱԱՏՄ աշխատակիցների կողմից տրվել են դրանք անհապաղ վերացնելու հանձնարարական»,- հայտնում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:
Նմանատիպ նյութեր
2771 դիտում
10:43 02-08-2020
Կոպիտ խախտումներ` Ծաղկաձորի հյուրանոցներում. ԱԱՏՄ-ն կասեցման միջնորդություններ կներկայացնի պարետին
3916 դիտում
20:45 02-08-2020
Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ԱԱՏՄ
1170 դիտում
18:08 04-02-2021
ԱԱՏՄ մասնագետները ստուգայց են անցկացրել Գյումրու հյուրանոցներում, թանգարաններում, գրադարաններում
Այս բաժնից
913 դիտում
19:59 15-11-2024
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Նարայանա Մուրթիին
562 դիտում
19:46 15-11-2024
Արսենյանը ԵՄ ներկայացուցչության ղեկավարին գոհունակություն է հայտնել գործընկերության խորացման համար
760 դիտում
19:33 15-11-2024
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել