3976 դիտում
20:45 02-08-2020
Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ԱԱՏՄ
Հաշվի առնելով ամռան շրջանում հանգստացողների մեծ թիվը, ըստ այդմ՝ անվտանգության կանոնների չպահպանման դեպքում կորոնավիրուսով վարակվելու ավելի բարձր ռիսկերը՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը վերջին շրջանում ուշադրությունը կենտրոնացրել է հանգստյան տների վրա։
ԱԱՏՄ-ն ոչ աշխատանքային օրով ուժեղացված վերահսկողական աշխատանքներն այսօր եւս Ծաղկաձորում է անցկացրել։ Այստեղ մի շարք խոշոր հյուրանոցներում էական խախտումներ են արձանագրվել։
Ամենամտահոգիչ խախտումներն առնչվում են ախտահանման աշխատանքներին․ դրանց իրականացոմն ու գրանցումը գրանցամատյաններում կատարվում են զգալի թերություններով։ Հաճախ չեն պահպանվում փակվող աղբամանների, աշխատողների ջերմաչափման ու դրա գրանցամատյանի վարման, լողավազաններում անվտանգության ապահովման եւ այլ նորմեր։
ԱԱՏՄ-ն հիշեցնում է, որ ՀՀ պարետի 230-Ն որոշմամբ՝ նոր կանոններ են սահմանվել մարզասրահներում եւ լողավազաններում անվտանգության պահպանման համար։ Մասնավորապես, յուրաքանչյուր մարզասարքի կողքին՝ տեսանելի վայրում, անհրաժեշտ է ապահովել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով տարաների առկայություն։ Մինչդեռ շատ հանգստյան տներում այս ու այլ նորմեր պարզապես խախտված են։ Այսօր եւս մի շարք խոշոր հյուրանոցների գործունեության ժամանակավոր կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։
ԱԱՏՄ խստացված վերահսկողական աշխատանքները շարունակվում են ողջ հանրապետությունում։
Նմանատիպ նյութեր
2825 դիտում
10:43 02-08-2020
Կոպիտ խախտումներ` Ծաղկաձորի հյուրանոցներում. ԱԱՏՄ-ն կասեցման միջնորդություններ կներկայացնի պարետին
1904 դիտում
14:54 05-11-2020
Կանոններ՝ կորոնավիրուսի տարածումը հյուրանոցներում կանխելու համար. իրազեկում է ԱԱՏՄ-ն
1221 դիտում
18:08 04-02-2021
ԱԱՏՄ մասնագետները ստուգայց են անցկացրել Գյումրու հյուրանոցներում, թանգարաններում, գրադարաններում
Այս բաժնից
2278 դիտում
21:21 09-01-2025
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել․ Կարին Տոնոյան
1009 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ