211652_close_icon

Կոպիտ խախտումներ` Ծաղկաձորի հյուրանոցներում. ԱԱՏՄ-ն կասեցման միջնորդություններ կներկայացնի պարետին

views-count2921 դիտում article-date 10:43 02-08-2020
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցի արդյունքում Ծաղկաձորի մի շարք խոշոր հյուրանոցների գործունեության ժամանակավոր կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։ Այդ մասին տեղեկացնում են տեսչական մարմնից։ ԱԱՏՄ-ն լայնածավալ դիտարկումներով հյուրանոցներում արձանագրել է ամենատարբեր խախտումներ. պահպանված չի եղել պարետի սահմանած կանոնների զգալի մասը։ Ախտահանման, ջերմաչափման, այս գործընթացների գրանցման, աղբամանների պահանջված թվի եւ այլ մեծաթիվ խախտումներ են նկատվել։ Տրվել է վերջիններիս վերացման ցուցում եւ խորհրդատվություն։ Տեսչական մարմնի անակնկալ այցերը շարունակվում են ողջ երկրում։ Հատուկ ուշադրության են առնվել սպասարկման լայն ոլորտները, մասնավորապես, հյուրանոցները։ ԱԱՏՄ-ն հորդորում է խստագույնս պահպանել համավարակի տարածման նպատակով հաստատված նորմերը. չպահպանման դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է։

Նմանատիպ նյութեր