15507 դիտում
09:51 05-11-2020
Ադրբեջանը բավականին ծանր օրեր է ապրում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Արցախի պատերազմը, որն արդեն ընթանում է մոտ 40 օր, բավական ծանր և դաժան է իր տեսակով։ Շատ է խոսվել այս պատերազմի առանձնահատկություններից, իսկ դրա էական հանգամանքներից մեկն այս պատերազմում Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունն է. ըստ փաստական տվյալների և բազմաթիվ փորձագետների համոզման, պատերազմի սանձազերծման «քավորը» հենց Թուրքիան է։
Բացի այն, որ Թուրքիան զենք և զինամթերք է մատակարարում Ադրբեջանին, ըստ միջազգային լրատվամիջոցների տեղեկությունների, նա նաև ամբողջովին իր ձեռքն է վերցրել նաև բանակի կառավարումը, և այդ գործերին չի թողնում խառնվել ադրբեջանական գեներալներին, որոնք դարձել են թուրք զինվորականների խամաճիկը։ Տեղեկություններ են շրջանառվում, որ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ է «ֆուկ» արվել։
Ըստ էության, Էրդողանի խամաճիկի վիճակում է նաև արհեստածին պետության ղեկավարը՝ Իլհամ Ալիևը: Բնականաբար, այն, ինչ տեղի է ունենում ադրբեջանական բանակում, դուր չի եկել Բաքվի գեներալիտետին, և տեղեկություններ կան, որ հնարավոր է լուրջ դժգոհությունների ալիք բարձրանա՝ անգամ ապստամբության մակարդակով։
Եթե սրան գումարենք այն հավաստի տեղեկությունները, որ Ադրբեջանում ապրող էթնիկ փոքրամասնությունները՝ թալիշները, ավարներն ու լեզգիները, դժգոհում էին, որ իրենց երեխաներին ավելի շատ են զորակոչում բանակ ու վարձկանների հետ հենց նրանց են սարքում «թնդանոթի միս», պատկերն առավել ամբողջական կդառնա։
Ասել է թե, Ադրբեջանը բավականին ծանր օրեր է ապրում ոչ միայն մարտի դաշտում, այլև թիկունքում։ Եվ չի բացառվում՝ մի առավոտ պարզվի, որ Ալիևը սեփական երկրում հայտնվի «իզգոյի» և վտարանդու կարգավիճակում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3647 դիտում
09:37 26-04-2019
ՀՀԿ-ն ֆինանսական ծանր օրեր է ապրում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
409 դիտում
07:40 25-04-2024
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
712 դիտում
07:21 25-04-2024
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»