3656 դիտում
09:37 26-04-2019
ՀՀԿ-ն ֆինանսական ծանր օրեր է ապրում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած ՀՀԿ-ականների խրոխտ հայտարարություններին` երբեմնի իշխող կուսակցությունը ծանր օրեր է ապրում նաև ֆինանսապես:
Բանն այն է, որ 2017թ. համեմատ` նախորդ տարի կտրուկ նվազել են ՀՀԿ-ի ֆինանսական մուտքերը, որ գոյանում են անդամավճարների հաշվին: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀԿ տարեկան հաշվետվություններից պարզել է, որ եթե 2017թ. դեռ այն ժամանակ իշխող ՀՀԿ-ն անդամակցության վճարներից ստացել է 433 հազար 114 դրամ, ապա 2018թ. այդ թիվը կիսով չափ կրճատվել է` կազմելով 251 հազար 469 դրամ:
Նվազել են նաև ՀՀԿ ծախսերը. այս կուսակցությունը եթե իշխանավարման տարիներին` միայն 2017թ., ծախսել է 469 հազար 613 դրամ, ապա 2018թ. ծախսերը կազմել են 357 հազար 457 դրամ:
ՀՀԿ-ն 2017թ. տարեսկզբին ունեցել է 378 հազար 346 դրամի անշարժ գույք, իսկ արդեն 2018թ. անշարժ գույքի արժեքը կազմել է 399 հազար 625 դրամ: Հասկանալի է՝ սրանք ՀՀԿ-ի պաշտոնապես արված ծախսերն են, իսկ հատկապես իշխանավարման ժամանակահատվածում դժվար չէ կռահել, թե այս կուսակցությունում գումարների ինչ ահռելի չափերի շրջանառություն է եղել:
Նշենք նաև, որ ՀՀԿ հաշվետվությունները ստորագրել է ՀՀԿ փոխնախագահներից Գալուստ Սահակյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
15519 դիտում
09:51 05-11-2020
Ադրբեջանը բավականին ծանր օրեր է ապրում. «Փաստ»
2543 դիտում
09:35 11-10-2016
ՀՀԿ-ում սպասողական, ծանր օրեր են. «Իրատես»
Այս բաժնից
589 դիտում
07:39 09-05-2024
Իրավապահ համակարգում վերադասավորումներ են. պատրաստվում են երթի Երեւան հասնելուն․ «Ժողովուրդ»
610 դիտում
08:57 08-05-2024
Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»