616 դիտում
13:07 04-11-2020
ՍԴ-ի հաջորդ տարվա բյուջեն 2020-ի համեմատ ավելի քիչ կլինի
Սահմանադրական դատարանի գործունեությունն ապահովելու համար 2021-ին պետբյուջեից կհատկացվի 683 մլն 877 հազար դրամ, ՍԴ-ի հաջորդ տարվա բյուջեն 2020-ի համեմատ ավելի նվազ կլինի:
«[url=https://armenpress.am/arm/news/1033859.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը:
«ՍԴ-ի 2021-ի բյուջեի հայտը բաղկացած է երկու միջոցառումներից, որոնցից մեկը վերաբերում է Սահմանադրական դատարանի գործունեությանը, սահմանադրական արդարադատությունն իրականացնելուն, երկրորդը ՍԴ-ի պահուստային ֆոնդն է: ՍԴ-ի գործունեության հատվածով բյուջեն կազմում է 683 մլն 877 հազար դրամ, որի 89.3 տոկոսը ուղղվելու է աշխատավարձների տրամադրմանը»,- ասաց նա:
Ի տարբերութուն 2020 թվականի հաստատված բյուջեի՝ 2021-ի բյուջետային հայտը նվազել է 23.227 մլն դրամի չափով:
Նմանատիպ նյութեր
2056 դիտում
16:49 02-11-2018
Զոհրաբ Մնացականյանը վստահեցնում է, որ ԱԳՆ-ի հաջորդ տարվա բյուջեն կազմելիս հիմնվել են այս տարվա բյուջեի թվերի վրա
6015 դիտում
16:48 22-12-2017
Սուր վիրուսային հիվանդություններն անցած տարվա համեմատ ավելի քիչ են. Արա Ասոյան
2129 դիտում
15:31 01-02-2019
Անգլիական ակումբները 2012-ից ի վեր առաջին անգամ ձմռանը ավելի քիչ են ծախսել նախորդ տարվա համեմատ
Այս բաժնից
394 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
541 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
922 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ