5985 դիտում
16:48 22-12-2017
Սուր վիրուսային հիվանդություններն անցած տարվա համեմատ ավելի քիչ են. Արա Ասոյան
«Այս ամիսներին եղանակը ավելի մեղմ է և թեև կան սուր վիրուսային հիվանդություններ, սակայն անցած տարվա հետ համեմատ դրանք երկու-երեք անգամ ավելի քիչ են»,- այսօր ասուլիսում ասաց ՀՀ գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանն, անդրադառնալով հիվանդությունների տարածման մասին:
Ասոյանը նշեց, որ Հայաստանում գրիպը գալիս է հիմնականում Ռուսաստանից: «Հենց տեսնում եք, որ Ռուսաստանում գրիպի համաճարակ է գրանցվում, ընդամենը երկու կամ երեք շաբաթ հետո, նույնը կրկնվում է Հայաստանում, քանի որ մեզ մոտ ամենամեծ շփումը Ռուսաստանի հետ է»,- ասաց նա:
ՀՀ գլխավոր համաճարակաբանը տեղեկացրեց, որ այս տարի ևս առողջապահության նախարարությունը մեծ քանակի պատվաստանյութ է բերել գրիպի դեմ և թիրախ խմբի բուժաշխատողները պատվաստվել են:
Նմանատիպ նյութեր
1844 դիտում
08:49 01-05-2014
Այս տարվա ապրիլի մեկի դրությամբ ՀՀ մշտական բնակչությունը անցած տարվա համեմատ նվազել է․ ՀԺ
1267 դիտում
10:02 18-09-2014
Լևոն Հայրապետյանի հիվանդություններն ավելի լուրջ գնահատականի կարիք ունեն. Հայոց աշխարհ
Այս բաժնից
1180 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
727 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը