Լուկաշենկոն ակնկալում է, որ առաջիկայում կհանդիպի Էրդողանի հետ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է մոտ ժամանակներս հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, այդ մասին Լուկաշենկոն հայտարարել է Անկախության պալատում դեսպանների հետ կայացած հանդիպման ժամանակ, հայտնում է Sputnik Беларусь-ը:
«Ջերմագին բարեմաղթանքներս իմ ընկեր Էրդողանին, ակնկալում եմ, որ մոտ ժամանակներս կհանդիպենք»,- ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահին իրենց հավատարմագրերն են հանձնել Վենեսուելայի, Իրանի, ԿԺԴՀ-ի, Սիրիայի, Թուրքիայի և Ճապոնիայի նորանշանակ դեսպաններին:
Լուկաշենկոն և Էրդողանը վերջին անգամ հանդիպել են 2019 թ. ապրիլին, երբ Բելառուսի նախագահը այցելել էր Անկարա: