1460 դիտում
12:49 14-03-2014
Առաջիկայում Գագիկ Ծառուկյանը կհանդիպի «Ժառանգության» ներկայացուցիչների հետ
Առաջիկայում նախատեսված է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ: Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում ասաց «Ժառանգություն» կուսակցության ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
««ԲՀԿ»-ն ինքը կառաջարկի օրակարգը, բայց մենք գնում ենք նաև մեր օրակարգով քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը, որը բավականին ծանր է»,-ասաց Ռ. Հակոբյանը:
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք 4 քաղաքական ուժերը քաղաքական «աղբանոց» են ուղարկելու ՀՀԿ-ին: Ռ. Հակոբյանը խորհուրդ տվեց զերծ մնալ նման գնահատականներից՝ նշելով, որ իրենք չեն պատրաստվում ոչ մի քաղաքական ուժի ուղարկել քաղաքական «աղբանոց» և թույլ չեն տա, որ իրենց էլ այնտեղ ուղարկեն:
Ռուբեն Հակոբյանը նշեց, որ կառավարության հրաժարականն ինքնանպատակ կլինի, եթե նրանց հրաժարականը պահանջող ուժերն այլընտրանք չներկայացնեն: Միաժամանակ նշեց, որ աշխատում են այդ ուղղությամբ և կողմ են նրան, որ փուլ առ փուլ պետք է իշխանափոխություն կատարվի:
Արձագանքելով Գալուստ Սահակյանի այն դիտարկմանը, թե ընդդիմության թերությունն այն է, որ հեռու բնակավայրերի բնակիչների հետ չեն աշխատում, ասաց. «Հետաքրքիր բան կա. միշտ Գալուստ Սահակյանին «ցիտում եք»: Լավ եք անում, որովհետև նրան «չցիտել» հնարավոր չէ»:
Նա կարծիք հայտնեց, որ չի բացառվում, որ 4 քաղաքական ուժերին միանա նաև ՀՀԿ-ն:
Նմանատիպ նյութեր
4728 դիտում
10:16 17-04-2014
Գագիկ Ծառուկյանը կհանդիպի նաև ԵՄ դեսպանին. 168 Ժամ
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»