SkySports-ը այսօր հայտնել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն առաջիկայում հանդիպում կունենա ակումբի ղեկավարության հետ:
Պորտուգալացին հանդիպելու է «կարմիր սատանաների» փոխնախագահ Էդ Վուդվորդի հետ: Կողմերը քննարկելու են ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբի տրանսֆերային քաղաքականությունը, ինչպես նաև թիմի հետագա հնարավորությունները Անգլիայի Պրեմիեր լիգայում:
Նախկինում նշվում է, որ Մոուրինյուին պատրաստ են տրամադրել 100 մլն եվրո առաջիկա ձեռքբերումների համար: Մարզիչը ցանկանում է թիմում տեսնել կենտրոնական պաշտպանի և հարձակվողի: