211652_close_icon
views-count92667 դիտում article-date 21:45 02-11-2020

Խոշոր ավտովթար Երևանում. Շենգավիթ դատարանի հարևանությամբ բախվել են BMW X5-ն ու թիվ 20 երթուղին սպասարկող ГАЗель-ը. վերջինս էլ բախվել է հաստաբուն ծառին. կա 9 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Արշակունյաց պողոտա-Քրիստափոր փողոցի խաչմերուկում՝ Շենգավիթ վարչական շրջանի դատարանի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 23-ամյա Դավիթ Ասատրյանի վարած BMW X5 մակնիշի 05 QQ 022 համարանիշի և Երևանի բնակիչ, 60-ամյա Աղվան Իսկանդարյանի վարած ГАЗ 322132 մակնիշի 28 58 Տ համարանիշի թիվ 20 երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր բժշկական կենտրոններ: Վիրավորներից մի քանիսին հիվանդանոց են տեղափոխել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մի քանիսն էլ տեղափոխվել են քաղաքացիների կողմից: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից մի քանիսին շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել հրշեջ-փրկարարները: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Ավետիք Բազիկյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչներ Արարատ Թևոսյանի և Գևորգ Մինասյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է Գ. Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկասնությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր