«Այաքսի» 11 ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով
Ամստերդամի «Այաքսի» 11 ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստերը դրական արդյունք են տվել, հայտնում է[url=https://armsport.am/2020/11/02/%d5%b4%d5%ab%d5%bf%d5%b5%d5%b8%d6%82%d5%ac%d5%a1%d5%b6%d5%a4-%d5%a1%d5%b5%d5%a1%d6%84%d5%bd-%d5%b0%d5%b5%d5%b8%d6%82%d6%80%d5%a5%d6%80%d5%ab-11-%d6%86%d5%b8%d6%82%d5%bf%d5%a2%d5%b8%d5%ac%d5%ab%d5%bd/] Armsport.am[/url]-ը:
Ակումբում այդ լուրը դեռ չեն հաստատել, բայց հայտնի է ՝ ՉԼ-ի «Միտյուլանդի» դեմ խաղին «Այաքսը» ներկայանալու է 17 ֆուտբոլիստներով:
Թիմի դարպասը պաշտպանելու է երիտասարդ Կել Սխարպենը, ով նիդեռլանդական ակումբի միակ առողջ դարպասապահն է:
Հանդիպումը կայանալու է վաղը ՝ նոյեմբերի 3-ին: