211652_close_icon
views-count435 դիտում article-date 17:28 02-11-2020

Մի շարք բուժծառայողներ կպարգևատրվեն «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալներով․ Արցախի ՊԲ

Նորօրյա մեր հերոսների մեջ մեծ թիվ են կազմում բուժծառայողները, ովքեր, ինչպես միշտ, բարոյական ու մասնագիտական բուրձունքի վրա գտնվելով, նոր նշաձողի են հասցնում ռազմական բժշկի կոչումը: Այս մասին ասվում է Արցախի ՊԲ հաղորդագրության մեջ։ «Ըստ այդմ՝ վիրավորների տարհանման, վերակենդանացման, անզգայացման, բուժման և հարակից գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար բուժծառայության մայորներ Հովհաննես Ռոբերտի Հովհաննիսյանը, Իշխան Հմայակի Նավասարդյանը, ծառայող Անյուտա Նիկոլայի Թադևոսյանը [b]ներկայացվել են «Արիության համար» մեդալների[/b]: [b] «Մարտական ծառայություն» մեդալներով կպարգևատրվեն[/b] բուժծառայության մայորներ Արմեն Արամայիսի Սարգսյանը, Շալիկո Սամվելի Վարդանյանը, Միքայել Հրանտի Հայրիյանը, Նելլի Սլավայի Մանգասարյանը, Կարեն Պետրոսի Ղուկասյանը, Ռուբեն Վլադիկի Խաչատրյանը, ենթասպա Անուշ Միրիկի Հարությունյանը, կապիտան Ռուբեն Ստեփանի Խաչատրյանը, լեյտենանտ Հայկ Ռաֆիկի Սարգսյանը, ծառայող Նարինե Նիկոլայի Սարգսյանը, Ռիմմա Նիկոլայի Բեգլարյանը: Փառք մեր հերոս բուժծառայողներին»,- ասված է հաղորդագրության մեջ։ [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր