Հերոսների դպրոցները կպարգևատրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալներով. ԿԳՄՍ նախարար
[b]Նախարարության ոսկե մեդալներ՝ հերոսների դպրոցներին.[/b]
Այսօր որոշում եմ կայացրել Արցախի ազգային 5 նոր հերոսների մեջ քաղաքացիական բարձր պատասխանատվություն և հայրենասիրություն սերմանելու ու հանուն Հայրենիքի անձնազոհության որակներ փոխանցելու համար վաղը նշվող հոկտեմբերի 5-ին նշվող Ուսուցչի օրվա առիթով հերոսների դպրոցներին պարգևատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալներով:
[b]Արցախի հերոսներ.[/b]
Դավիթ Լյովայի Գրիգորյանը՝ սեպտեմբերի 27-ից խոցել է 15 տանկ և 1 ՀՄՄ, - Էդգար Էդվարդի Մարկոսյանը՝ Թալիշի ուղղությամբ խոցել է 10 տանկ, - Յուրա Հայկարամի Ալավերդյանը՝ 9 տանկ և 1 միավոր ավտոտեխնիկա, - Գնդապետ Կարեն Շահենի Շաքարյանը, որը մարտնչում է առաջին ազատամարտից, - Դավիթ Վանիկի Ղազարյանը՝ հետմահու, վարել է մարտը` ոչ մի քայլ հետ սկզբունքով:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը: