2744 դիտում
10:05 20-10-2020
Նորօրյա հերոսներ. մի շարք զինծառայողներ կպարգևատրվեն «Մարտական ծառայություն» մեդալով
Անշուշտ այս պատերազմի արդյունքների վերլուծությունների մեջ առանձնահատուկ բարձր գնահատականներ են տրվելու ՊԲ հրետանավորների գրագետ գործողություններին: Վերջիններս իրականացնում են այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված չեն եղել անգամ զորատեսակի պատրաստության ծրագրերով:
Նման հրետանավորներից է դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ [b]Արսեն Հակոբյանը[/b]՝ իր ենթակաների հետ:
Վերջիններս, ի թիվս բազմաթիվ այլ հաջողված գործողությունների, հոկտեմբերի 7-ին խոցել են թշնամու 1 Տ-90 տանկ: Արսեն Հակոբյանը ներկայացված է «Մարտական ծառայություն» մեդալի:
Նույն կարգի մեդալի է ներկայացվել շարքային [b]Վաչագան Մովսիսյանը[/b]՝ մարտական դիրքը «Տրոպա» և այլ հատուկ միջոցներ օգտագործելով գրավել փորձող թշնամական ուժերին հաջողությամբ դիմագրավելու և համառ գործողությունների արդյունքում կասեցնելու համար:
Հակառակորդի դիրքեր գրավելու, թշնամական մեծ քանակությամբ կենդանի ուժ, զենք-զինամթերք ու սպառազինություն ոչնչացնելու համար «Մարտական ծառայություն» մեդալներով կպարգևատրվեն սերժանտ [b]Տիգրան Գրիգորյանը[/b], սերժանտ-պայմանագրային [b]Սևակ Աթայանը[/b], կրտսեր սերժանտներ [b]Գևորգ Աթանեսյանը, Սևադա Սիրունյանն[/b] ու [b]Դավիթ Ասոյանը[/b], շարքային-պայմանագրային [b]Տիգրան Բաղդասարյանը[/b], ավագ լեյտենանտ [b]Գևորգ Աթանեսյանը[/b], պայմանագրային զինծառայող [b]Սևադա Հովսեփյանը[/b], շարքայիններ [b]Ռազմիկ Մադաթյանը, Կառլեն Առաքելյանը, Ռուբեն Գևորգյանը, Նարեկ Ավետիսյանը, Սամվել Բաբայանը[/b], կապիտաններ [b]Սերոբ Մելքոնյանն[/b] ու [b]Ալեքսանդր Ավագիմյանը[/b], ավագ լեյտենանտ [b]Զոհրաբ Գաբրիելյանը[/b]:
Փառք մեր հերոս տղաներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2510 դիտում
15:28 28-10-2020
Նորօրյա հերոսներ. մի շարք զինծառայողներ կպարգևատրվեն
3916 դիտում
14:09 23-10-2020
Նորօրյա հերոսներ․ մի շարք զինծառայողներ պետական պարգևների կարժանանան
717 դիտում
17:28 02-11-2020
Մի շարք բուժծառայողներ կպարգևատրվեն «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալներով․ Արցախի ՊԲ
Այս բաժնից
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
997 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
712 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում