211652_close_icon
views-count2464 դիտում article-date 20:53 01-11-2020

Ադրբեջանի զինված ուժերն ամեն օր հրթիռակոծում են Շուշին. WarGonzo-ի հատուկ ռեպորտաժը քաղաքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am

Ռուս զինթղթակից Սեմյոն Պեգովը WarGonzo նախագծի շրջանակներում այսօր այցելել է Շուշի և ներկայացրել, թե ինչ վիճակում է ներկա պահին գտնվում քաղաքը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/11/01/shushi/3432356?fbclid=IwAR0IGZvcXbMNc1gtsNpUVokA8BVeozfrvfm0S9dlw-r0fsOEZfIgRyFh3Yw]Tert.am[/url]-ը: «Շուշին արդեն մի քանի օր է, ինչ գտնվում է ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում. Ադրբեջանի զինված ուժերն ամեն օր հրթիռակոծում են այն: Դատելով ավերածության մասշտաբներից և հայտնաբերված բեկորներից՝ ամենայն հավանականությամբ, կիրառվել են բելառուսա-չինական «Պոլոնեզ» հրթիռները»,- ասում է լրագրողը՝ ցույց տալով վերջին հրթիռակոծության հետևանքները: Հատուկ ռեպորտաժ պատրաստելով քաղաքի կենտրոնից՝ Պեգովը հերքել է նաև ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած տեղեկությունները, որոնց համաձայն՝ իրենց ուժերը մոտեցել են քաղաքին: Վերջինս հավելել է, որ քաղաքի մոտակայքում դիվերսիոն ջոկատներ են ընդամենը նկատվել, ինչպես Հադրութի դեպքում: Պեգովի խոսքով՝ Արցախի պաշտպանության բանակը հաջողությամբ հետ է մղում ադրբեջանական ուժերի ցանկացած հարձակում, ինչպես նաև ամուր պահվում է Բերձորի միջանցքը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր