Ճանաչենք մեր հերոսներին. Գարիկ Մանուկյանը ծանր մարտերի ընթացքում բժշկի իր պարտքն էր կատարում...
[b]Ճանաչենք մեր հերոսներին. Գարիկ Մանուկյան.[/b]
Գարիկը շատ լավ սովորել և ավարտել էր Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը, ուներ կին և երեխա, բժշկի իր պարտքն էր կատարում Ջաբրայիլի զորամասում արդեն 1 տարի:
2 տարի հետո պետք է ընդունվեր օրդինատուրա՝ որպես տրավմատոլոգ-վիրաբույժ։
Ծանր մարտերի ընթացքում փրկել է հազարավոր կյանքեր, հերթական անգամ իր նվիրյալ գործն անելու ընթացքում սմերչի արկերց մեկի պատճառով վիրավորվեց և ցավոք անմահացավ։
Հավերժ փառք քեզ նման հերոսին, հայրենիքի նվիրյալ։