Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 16․7 հա տարածքում բռնկված հրդեհները
Հոկտեմբերի 31-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ 600 քմ,
Արագածոտնի մարզի Փարպի գյուղում՝ 2000 քմ, Օշական գյուղում՝ 1 հա,
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում 13 հա,
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 500 քմ,
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 2 հա,
Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում՝ 4000 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 16․7 հա։