211652_close_icon
views-count2424 դիտում article-date 22:58 31-10-2020

Բելգիացի խորհրդարանականը Հայաստանի նախագահին տեղեկացրել է, որ վերջին օրերին գտնվել է Արցախում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ Ժորժ Դալմանին: Բելգիացի խորհրդարանականը Հայաստանի նախագահին տեղեկացրել է, որ վերջին օրերին գտնվել է Արցախում, եղել մայրաքաղաք Ստեփանակերտում և Շուշիում, ականատես եղել Ադրբեջանի կողմից շարունակվող հրետակոծություններին, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակչության թիրախավորմանը: Զրուցակիցները մտահոգություն են հայտնել Արցախի հանդեպ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի և դրա հետևանքով ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի կողմից հրադադարը չպահպանելու, շարունակվող ռազմական գործողությունների, ադրբեջանական բանակի կողմից վարձկան ահաբեկիչների մասնակցության առնչությամբ։ Նշվել է, որ իրավիճակի հետագա սրումը կարող է հանգեցնել ոչ միայն հումանիտար աղետի, այլև ապակայունացնել ողջ տարածաշրջանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր